«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցությունում երեկ նիստ են հրավիրել, մասնակցել է նաեւ նախօրեին մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը: Քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները։ ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում Լեւոն Քոչարյանին եւ նրան սադրելու, ճնշելու, նրա հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել։ Ընդդիմադիրները որոշել են վերցնել նետված ձեռնոցը եւ «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ, եթե նրանք փորձեն իրավիճակը թեժացնել։
Մեր աղբյուրն ասաց, որ մինչեւ վերջ կռվելու են եւ երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաեւ բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը»: