«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին մարդկանց մասնակցությունից: Այն չնայած բազմամարդ էր, ըստ որոշ հաշվարկների` 70 հազարի չափ մարդ է մասնակցել, բայց, ըստ ընդդիմադիրների, այս տարի զիջում էր նախորդ տարիներին: Մինչդեռ այս տարի՝ Արցախում կատարված էթնիկ զտումներից, Արցախի հայաթափումից, Տավուշում կատարվող դեպքերից հետո ակնկալել են, որ ավելի բազմամարդ կլինի։
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է հուսահատության մատնել նրանց, մյուս կողմից՝ ընդդիմության պասիվությունն ու ոչինչ չձեռնարկելը փոխանցվել է հանրությանը եւ ապատիա ու անհուսություն առաջացրել»: