▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵՄ-ում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստից հետո լրագրողները նրան կրկին բլից հարցեր ուղղեցին։ ԵՄ անդամակցելու վերաբերյալ հարցին Աշոտյանը պատասխանեց․ «ԵՄ էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»։
Լրագրողի դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը, Աշոտյանը պատասխանեց․ «Ժամանակին ԵԽԽՎ-ն արժեքների հարթակ էր, հիմա՝ քաղաքական շահերի։ Ժամանակին ՀՀ իշխանությունները այնտեղ Ադրբեջանի դեմ էին պայքարում, այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ են փորձում հաղթանակ տանել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին