Եվրոինտեգրման թեմայով ԱԺ լսումներին հրավիրվել է նաև Հայաստանում Եվրոմիության դեսպան Վասիլի Մարագոսը։ «Առաջխաղացում կա նաև անվտանգության հարցում Հայաստան- Եվրոմիություն համագործակցության արդյունքում: Դիտարկվում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին, էական աջակցության մասին է խոսքը»,- ասել է դեսպանը: «ԵՄ-ն դիտարկում է աջակցել ՀՀ Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները: Սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։ Եվրոմիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին, ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախագահը», - հայտարարել է Մարագոսը: |
«ԵՄ-ն դիտարկում է աջակցել ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր զենքերով». ԵՄ դեսպան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet