▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտար մարզասրահում էլիտար կանանց սիրելի զբաղմունքը.«Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Գողություն տարբեր ժամերի եւ տարբեր օրերի, այն էլ որտե՞ղ, ոչ ավելի, ոչ պակաս, «Օրանժ» էլիտար մարզասրահում։ Ու քանի որ համալիրն էլիտար է, գողերի ստատուսը եւս պետք է համապատասխան լինի։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Օրանժում» գողությունները նորություն չեն, հատկապես սրբիչների։ Եթե հաճախորդների դրամապանակների կորուստը ղեկավարության եւ աշխատակիցների համար գլխացավանք է դարձել, ապա սրբիչների անհետացումն ուղղակիորեն հարվածում է ընկերության բյուջեին (ամեն օր 10-ից ավելի «կորած» սրբիչների լրացումը ծախսեր է ենթադրում)։

Ոչ, չկարծեք թե գողերը պրոֆեսիոնալներ են։ Համալիրի տեսախցիկները մեկ անգամ չէ, որ փաստել են՝ գողությունը համալիր այցելող էլիտար կանանց սիրած զբաղմունքներից մեկն է։ Այո, այո, այդ թվում նաեւ սրբիչների։ Ու եթե այս գողությունները հանրային հնչողություն չեն ստանում, եւ բացահայտումից հետո աշխատակիցներն ու ղեկավարությունը, ատամները կրճտացնելով, ժպտում եւ «ընկալում» են որպես մանր չարաճճիություններ, ապա հստակ է, թե ովքեր կամ ում կանայք են այղ «չարաճճիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին