Henaran.am-ը գրում է, որ զրուցել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ.
«Ամենամեծ կորուստը, որ ունեցանք Սովետական միության փլուզումից հետո, դա բարոյականության կորուստն էր: Այն ժամանակ երեխան դաստիարակվում էր ծնվելու հեն հաջորդ օրվանից»:
Կուսակցության առաջնորդը փաստել է, որ այսօր շատացել են ծնողներին միայնակ թողնող ու երկրից հեռացող զավակները, շատացել են ամուսնալուծությունները ու տարատեսակ հիվանդությունների առկայությունն է ամեն քայլափոխի մատնանշվում:
«Մեր կուսակցությունը գտնվում է Ռուսաստանի դեսպանատան հարևանությամբ, որտեղ նախկին քաղաքապետարանն էր: Ուշ ժամի մի օր եկեք երիտասարդներով, տեսեք, թե ինչ է կատարվում էտ այգու մեջը »,-հավելել է Տաճատ Սարգսյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում