▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել պարտքերն էին ուզում զոհված զինծառայողի ընտանիքից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքը ապրում է համեստ եկամուտով, մշակվող հողը որքան օգուտ կտա՝ դրանով էլ յոլա կգնան. ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Հարությունի աշխատավարձն էր. նա պայմանագրային զինծառայող էր: Հարությունի ընտանիքը՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաներն ապրում են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում: Ծնողները չեն աշխատում, թոշակառու են, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է: Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը, «Առավոտի» հետ զրույցում չի ցանկանում անգամ մի բառ ասել կենցաղային վատ պայմանների մասին, արժանապատվությունը թույլ չի տալիս, հերոսի հայրը չի կարող «մանր» բաներից դժգոհել.

«Փառք Աստծո, ապրում ենք, չենք բողոքում, յոլա ենք գնում»:

Հովհաննես Աբրահամյանն էլ է Արցախյան պատերազմում կռվել. ասում է՝ որդին էլ նույն բանն է արել՝ պայքարել է հայրենիքի համար.

«Բայց ինքը զոհվեց, 31 տարեկան էր»: Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղն էլ հերոս տվեց ապրիլյան պատերազմում. ամսի 4-ին հրապարակված ղարաբաղյան 4-օրյա պատերազմի զոհված զինծառայողների անունների մեջ կրտսեր սերժանտ, 27-ամյա Վրեժ Սարգսյանի անունն էլ է գրված։

«Իր հայրենիքի, մի կոտր հողի համար գնացել՝ զոհվել Է, ճիշտ Է, մեր տաճարը դատարկվել Է, բայց ես մյուս կողմից՝ հպարտ եմ, ամբողջ ազգն Է սգում մեր բոլոր նահատակ տղաների համար»,-ասում է Վրեժի հայրը՝ Վարդան Սարգսյանը։

Այս ընտանիքի հիմնական եկամուտն էլ Վրեժի՝ պայմանագրային զինծառայության դիմաց ստացած 100 հազար դրամից մի քիշ ավելի գումարն էր։ Վարդան Սարգսյանը պատմում է, որ Վրեժին միշտ ասում էր՝ գնա Ռուսաստան, ուրիշ աշխատանք գտի, բայց Վրեժը հրաժարվում էր.

Վրեժի ընտանիքը պարտքեր ունի, գյուղապետն ասում է՝ «Արեգակ» վարկային կազմակերպությունից 600 հազար դրամի վարկ են վերցրել, 85 հազար դրամ Էլ ոսկու գրավի դիմաց մի հատ բանկից են վերցրել խանութին են պարտք։ Տանը հին հեռուստացույց է դրված, սառնարան չունեն, կահույք ընդհանրապես չունեն։ Շատ ծանր է վիճակը։ Էդ վարկն էլ մինչև 2017 թվականը պիտի մարվի։ Երեկ եկել էին էդ վարկն էին ուզում, ասել ենք՝ մարդը նեղության մեջ, եկել եք փո՜ղ եք ուզում, ասել ենք՝ չտան էդ վարկը, էս մարդուն որտեղի՞ց փող։ 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին