Դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Ֆելիքս Պետրոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է ինքը՝ Ֆելիքս Պետրոսյանը: Նա մասնավորապես գրել է.
«Սիրելի ընկերնե՛ր և համաքաղաքացինե՛ր, ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին, ես՝ Ֆելիքս Գևորգի Պետրոսյանս, «Մենք» դաշինքի կողմից առաջադրվել եմ որպես Աժ պատգամավորի թեկնածու թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում)։
Ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնական ֆԲ էջը, որտեղ կարող եք ծանոթանալ առաջիկա քարոզարշավի՝ իմ ծրագրերին»:
Նշենք, որ Ֆելիքս Պետրոսյանը հայտնի է դեռևս 2009թ․ հայկական շոու-բիզնեսը ցնցած «Քամի փչի» տեսահոլովակից, որտեղ վերջինս հանդես էր գալիս որպես ռեփեր։ Նա ռեփեր, դերասան Նարեկ Պետրոսյանի երկվորյակ եղբայրն է:
Ի դեպ, Ֆելիքս Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը հենց նրա երկվորյակ եղբայրն: Նա ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է եղբորը՝ գրելով. «Իմ ազնիվ ու արդար ախպեր ջան։ Էկել ենք, որ մնանք... Էկել ենք, որ շատանանք...»: