Life.panoraman.am-ը գրում է, որ իրենց օգնության խնդրանքով դիմել է Մարմարաշենի բնակչուհի Վարդուհի Բարսեղյանը:
Դուստրը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Բանգլադեշի տարածքիքարոզիչներից Սեդա Մարգարյանը մոր ժառանգություն խարդախորեն իր վրա գրանցելով` այժմ ցանկանում է մորն ու 17-ամյա քրոջը տանից հանել, տունը վաճառել ու նրանց թողնել փողոցում...
-Տիկին Վարդուհի, այժմ ձեր ընտանիքում ի՞նչ խնդիր է առաջացել, ինչո՞ւ ձեր դուստրը ուզում տանից հանել ձեզ:
-Որպեսզի տունը վաճառի… Իր ասելով՝ աշխարհի վերջն է, պետք է 10-10 հոգով միանան, 9-ը տները վաճառեն, այդ գումարին սննդամթերք գնեն և ապրեն 10-րդի տանը: Ու հիմա ինքն ուզում է տունը վաճառի, որ մթերքով գնա 10 հոգանոց խմբի մեջ ապսպարվի աշխարհի կործանման ժամանակ…Ինքն ասում է՝ Աստված ասել է՝ «Եհովայի վկաները» մնալու են, իսկ մյուսները պետք է այրվեն: Իմ երեխան է, միշտ ներել եմ, բայց հիմա չգիտեմ ինչ անեմ: Նույնիսկ համաձայնել եմ, որ չնայած կատարած խարդախությանը՝ տունը ծախի, գումարի մի մասը ինձ տա, որ փոքր աղջկաս հետ ապրել: Բայց հիմա էլ ուզում է գաղտնի վաճառել ու ոչ մի գումար էլ չտա:Մի ժամանակ էլ տունը ուզում էր դարձնել «Եհովայի վկաների» սրահ, բայց լավ էր, գոնե դա չհաջողվեց…
-Քանի՞ տարի է, ձեր աղջիկը իրենց մոտ է գնում: Ինչպե՞ս սկսեց գնալ…
-Արդեն 10 տարի… 34 տարեկան է: Սկսեց այդ հավաքներին գնալ հորաքրոջ և հորեղբոր կնոջ միջոցով: Հիմա հորաքույրը մեկնել է Ֆրանսիա, այստեղ համալսարանում դասախոսում էր՝ Փառանձեմ Մարգարյան…
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում