Իլհամ Ալիևն ակամայից կոտրեց շատերի մոտ երկու կարծրատիպ: Առանց հասկանալու նա շատերի մոտ ձևավորված երկու կարծրատիպ՝ ազատամարտիկներից հետո նոր սերունդը պակաս հայրենասեր է և 18-20 տարեկան զինվորը լավ կռվել չի կարող:
Չեմ ասում, որ մեծամասնությունը, բայց կային մարդիկ, որ այդպես էին մտածում. բոլորը երևի ճանաչեն նման կերպ մտածող մարդկանց: Հեյդարօղլին սանձազերծեց հնգօրյա դիվերսիոն պատերազմ և տանուլ տվեց՝ապացուցելով միանգամից երկու կարծրատիպերի սխալ լինելը. 18-20 տարեկան զինվորները՝ազատամարտիկներին հաջորդած սերունդը,ջախջախեցին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների զինվորներին:
Ի դեպ` հասարակ դիրքապահները, իսկ մեր հատուկջոկատայինները պատժում էին հակառակորդին իր իսկ վերահսկած տարածքներում: Էհ Ալիև, գցում ես ավանակի գինը: