ermenihaber-ի փոխանցմամբ՝ Սոցիալական մեդիայի թուրք օգտատերերի կողմից լայնորեն շրջանառվում է մի տեսագրություն, որը Եգիպտոսի հեռուստաեթերից թողարկված հաղորդման մի հատված է, որտեղ քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձը:
Ինչպես հայտնում է թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվակայքը, հաղորդմանը հեռախոսազանգի միջոցով մասնակցած մի հեռուստադիտող ասել է, թե իբր Էրդողանը հայ է, այն էլ` մասոն:
Հաղորդավարը վրդովվել է Էրդողանին հասցեին ասված այդ խոսքերից և դա համարել ստորացուցիչ վիրավորանք: Նա նշել է, թե հաղորդման շրջանակներում կարելի քննադատություններ հնչեցնել, բայց ինքը թուլ չի տա, որ իր խոսքով Էրդողանի պես պատվարժան կրոնական առաջնորդի անձը նսեմացնել:
«Նա թուրք է և մուսուլման»,- հեռուստադիտողին հակադարձել է հաղորդավարը: