▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ նախագա՞հ.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այս լուրերը, առայժմ հայտնի չէ:

Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վարչապետի ձեռքում։ Մինչ այժմ տարբեր անուններ են շրջանառվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում, այդ թվամ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի։ Տեղեկություններ կան, որ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ինքն է փափագում այդ պոստը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվրադ Նալբանդյանի անունը այս շարքում նորություն է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին