▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ որ ասում եք օղին կեղծում եք՝ բան չեմ ասում, բայց որակին մի կպեք. Սամվել Ալեքսանյան.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Խորհրդային տարիների ամենասիրված ֆիլմերից մեկում՝ «Ինչպես գողանալ միլիոն», մի դրվագ կա, երբ դուստրը իր՝ հայտնի նկարիչների կտավներ կեղծող հորը հորդորում է, որ դադարեցնի կեղծել, հայրը՝ Շառլ Բոնեն, ասում է. «Ուզում ես ասել, որ իմ կեղծած կտավները օրիգինալից վա՞տն են»:

Մոտավորապես Շառլ բոնեի վիճակում երեկ հայտնի օլիգարխ ու պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր հայտնվել: «Հետքը» հարցնում է, ասում է, հարգելի օլիգարխ ջան, ձեզ պատկանող «Ա եւ Գ» ՍՊԸ-ն կեղծում է ուկրաինական արտադրության օղիները, ապշեցուցիչ պատասխան է տալիս. «Էդ որ ասում եք կեղծում եք՝ դրան բան չեմ ասում: Բայց որ որակին եք կպնում՝ ճիշտ չեք անում: Ինչի՞ պիտի ես վատ որակի սպիրտ արտադրեմ, եթե նորագույն տեխնոլոգիաներով եմ աշխատում»:

Ասում են, ընկեր ջան, «Խլեբնի դար» եւ «Մեդոֆ» տեսակի օղիների փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ձեր կեղծ օղին որակապես զիջում է ուկրաինականին, պատասխանում է. «Ուկրաինացին հո չի՞ ասելու, որ մեր օղին լավն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին