▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ նույն ձևով կարող է Դավիթիկը փաղաքշական լինի...

«Թե Լյովիկը, ի վերջո, ում բաբոն ա, կիմանան իրար Լյովիկ ասողները, բայց պետք է ասեմ, որ էսօրվա տհաճ միջադեպի ժամանակ մի քանի հավելյալ տհաճ բաներ էլ ես նկատեցի.

Նախ նշեմ, որ Լևոն Զուրաբյանը երբեք աչքիս լույսը չի եղել, ավելին` ինքը ինձ համար ՀՀ-ի և ԱԺ-ի մակարդակով ամենաանընդունելի քաղաքական գործիչներից մեկն է, ում հետ ես, անկեղծ ասած, աշխատում եմ շատ չշփվել:

Հովհաննես Սահակյանի մասին վատ կարծիք չունեի, ինչքան որ շփվել եմ` նորմալ տպավորություն եմ ստացել' չնայած իր ընգծված իշխանական դեմք լինելուն: Էլ չեմ ասում, որ իմ սիրած մեքենայից է քշում' էն էլ restyling արած ))

Բայց...

Նախ տեսանյութը դիտելիս էլ պարզ զգացվում է, որ Հովհաննես Սահակյանը հենց ընդգծված հեգնական շեշտադրմամբ է Լևոնին Լյովիկ անվանում, այնուհետև հատուկ շեշտում' Զուրաբյանը, որից հետո կարծես ուզում է խուսափել Արամ Մանուկյանին հակադարձելուց, որ ստիպված չլինի ավելորդ լեզվակռվի մեջ մտնել: Բացի այդ նա չի հակադարձում Զուրաբյանի վիրավորական ռեպլիկին, որը լսվում է տեսանյութում:

Բացի այդ, ինձ զարմացրեց նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի` Դավիթ Հարությունյանի պահվածքն այդ պահին: Ես նրա մասին` որպես ադեկվատ ու կշռադատված քաղաքական գործիչ, բավականին լավ կարծիք ունեի, բայց ինչ է նշանակում նման ակնհայտ ձևով պաշտպանելը իր կուսակից ընկերոջը` լավ իմանալով, որ Սահակյանի ասածը, մեղմ ասած, ասելու բան չէր... հաստատ նախագահը չէր նեղանա, որ իրեն անձնվիրաբար չպաշտպանեցիք էդ պահին: Հիմա ինչ, որ Հանրապետական է ու ձերն է, պետք է օբյեկտիվության մասին մոռանաք ու ամեն առիթով ատամներով պաշտպանեք ձերոնց?

Կամ ինչ է նշանակում` Լյովիկը փաղաքշական էր: Էդ նույն ձևով կարող է Դավիթիկը փաղաքշական լինի կամ հենց Սերժիկը, որից այդքան վիրավորվել էիք դուք... Այսինքն` դուք կարող եք վիրավորվել, երբ ձեզ «փաղաքշում են», իսկ ուրիշները` ոչ???

Մի խոսքով` այ էստեղ պետք է նախագահը լիներ ու ասեր` ՍԻՐՈՒՆ ՉԻ!!!»

 

Վահե Մակարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին