Դրամը նստել մի մութ անկյունում,
Հոնքերը կիտել ու լաց է լինում:
Մոտիկ է գալիս ռուբլին բզկտված.
- Ինչու՞ ես լալիս, այ դրամ ջան դու:
- Ի՞նչ անեմ հապա, որ լաց չլինեմ,
Գանգատ է անում դրամը տխրադեմ:
- Էն Ջավադյանը հրահանգ տվեց,
Հզոր դոլարին նա իմ դեմ հանեց,
Օլիգարխներին արավ լավ նվեր,
Ազգիս դարձրեց աղքատ, տնավեր…
Հիմի մարդիկ էլ սաստիկ զայրացած՝
Ինձ են ման գալիս մի-մի փետ առած…
Իշխանությունն էլ իր տաքուկ որջում
Անհագ հրճվանքով շահույթն է հաշվում…
Հիմա ուզում եմ գետինը մտնել,
Գլուխս առնել ու ԱՄՆ փախչել…