▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամը կտրուկ արժևորվել է. «ՀԺ»

«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և ընդհանրապես՝ արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ:

 

Թե ո՞րն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժևորվելու պատճառը պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում՝ արժեզրկմա՞ն, թե՞ արժևորման: Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդկանց որոշակի խումբ դրանից մեծ օգուտներ քաղեց, իսկ բնակչության մի ստվար հատվածի մոտ եկամուտները նվազեցին:

 

Արժույթի միջազզային հիմնադրամը վերջերս հորդորեց ՀՀ կենտրոնական բանկին թույլ չտալ դրամի արժևորում և օգտվելով սեզոնային գործոններից շուկայից դոլար գնել և համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի: Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերևս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին