▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցների տնօրեններից շատերը շուտով «կաստումչիկների» վրա նոր անցք կբացեն.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով այն հարցին, որ գրեթե բոլոր դպրոցների տնօրենները ՀՀԿ-ականեեր են, կրթության եւ գիտության նորանշանակ նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանն ասել է, թե տնօրենների «կուսակցական կամ այլ պատկանելությունները» իր համար երկրորդական են։

«ՉԻ» - Լեւոն Մկրտչյանի համար այդ հարցերը գուցե իսկապես երկրորդական են, բայց ՀՀԿ-ական տնօրենների համար հաստատ երկրորդական չեն։ Եվ կարելի է չկասկածել, որ նրանցից շատերը շուտով «կաստումչիկների» վրա նոր անցք կբացեն՝ ՀՅԴ զինանշանի համար (ՀՀԿ զինանշանից միանգամից հրաժարվելը վտանգավոր է)։ Ավելին՝ «չոլկեքը ֆենած» տնօրեններից շատերը կսովորեն «զարկեց ճակտին, փռեց գետնին, գինի լից» հույժ դաստիարակչական երգի բառերը։ Վերջին հաշվով՝ կարեւորը ոչ թե կրծքանշանն է, այլ իմիջը:

Եվ, ի դեպ, հենց իմիջի հարցն էլ ամենաշատն է մտահոգում տնօրեններին: Դաշնակներին «շատ չկա», մեկ էլ տեսար՝ ներքին կարգով հրահանգեցին, որ բոլոր տնօրենները բեղավոր լինեն: Անկախ սեռային եւ այլ պատկանելություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին