▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուխ տալ է պետք, ոչ թե կոտրել

Մի՞թե ՊՆ-ն չի հասկանում, որ քուչում ճնշված ու չկայացած մարդկանց չի կարելի վերցնել ծառայության որպես սպա, ինչքա՞ն պիտի ինքնահաստատվեն զինվորների վրա:

Սպաներից շատ բան է կախված զինվորի դաստիարակման գործընթացում, բայց ոչ ստորացնելով: Ի՞նչ անի բա զինվորը. պատասխանի, կասեն՝ հրամանների չի ենթարկվում, չպատասխանի՝ նվաստացնում են... Դրա համար էլ տղաների ծնողները պատրաստ են ամեն ինչի, մենակ երեխեքը չծառայեն...

Սպան առաջին հերթին պիտի հոգեբան լինի, իսկ զորամասում պետք ա թիմային լինել, սպան լինի թիմի ղեկավար, իսկ զինվորները թիմի անդամները, էտ միասնականությունն ա հզոր բանակի գրավականը:

Աստված չանի՝ վաղը պատերազմ լինի, զինվորը կարող է ավտոմատը պահի իրեն նվաստացնողի վրա, ոչ թե թուրքի ....

Դուխ տալ է պետք, ոչ թե կոտրել... Ղզիկներ մեր երկրում առանց էդ էլ շատ կան...

Աշոտ Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին