ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը: «Օրենքը քննարկվել է 2 անգամ, մեկ ամիս անցել է, բարի եղեք՝ մասնակցեք: Եվ, եթե մի բանի մասին խոսում եք, պետք է մինիմալ պատկերացում ունենաք, թե ինչ մասին է»,-նկատի ունենալով Հեղինե Բիշարյանին՝ ասաց Վարդան Այվազյանը»,-շարունակելով խոսել օրենքի մասին:
Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Պարոն Այվազյան, տիկին Բիշարյանի ասածների հետ Ձեր արձագանքը բոլորովին կապ չուներ: Դուք ստանդարտ ելույթ եք ունենում, ու, եթե ուշադիր ենք հետեւում Ձեր ելույթին, ապա անկապակցված մտքեր են: Այդ երկու տոկոս շահութահարկը տվեք բոլորին, կամ փոքրիկ շեմ դրեք, վա՞տ բան ենք ասում: Այ մարդ, տնտեսագիտություն կա, ես ինչ անեմ, արա»:
«Պարոն Բագրատյան, հորդորում եմ՝ այսուհետև խորությամբ ամեն ինչ չլսել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահն, ապա անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտողություններին. «Դուք ոչ միայն ոտքից, այլև ականջից եք թոփալ: Ես բոլոր շշուկները լսում եմ: Որտեղ խոսում եք, այնտեղ ապտակը ստանում եք, հանգիստ նստեք»: