▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուբայ»-ը փակվել է գեներալ Մանվելի հրահանգով. «Ժամանակ»

«Գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով օրերս  փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առեւտրի կենտրոնը, որը համարվում էր քաղաքի ամենամատչելի առեւտրի կետերից մեկը, որտեղ վաճառվում է հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր եւ այլ ապրանքներ:

Բանն այն է, որ այդ մատչելի առեւտրի կենտրոնի պատճառով վատացել էր գեներալ Մանվելին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագ»-ի գործերը, ինչպես նաեւ «Լեժանկա» կոչվող առեւտրի կետերի գործունեությունը, որի հասույթի առյուծի բաժինը եւս գեներալին է բաժին հասնում: Այդ տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ եւ այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է  գեներալին:

Այս օրերին Մանվել Գրիգորյանը իր թիկնապահներին ուղարկել է «Դուբայ» եւ  քաղաքի այլ խանութներ, որտեղ խանութների զգուշացվել է, որ այլեւս  չպետք է աշխատեն: Իսկ բացատրությունը մեկն է եղել՝ գեներալն է էդպես ուզում: Իսկ քանի որ Էջմիածնում գեներալ Մանվելի որոշումները չեն քննարկվում, խանութների տերերին այլ ելք չի մնում, քան փակելը: Առայժմ փակվել է միայն «Դուբայ» առեւտրի կենտրոնը, սակայն էջմիածինցիները վստահ են, որ նույն ճակատագիրը սպառնում է  նաեւ մյուս խանութներին:

 «Առանց այդ էլ էս ճգնաժամի պատճառով առանձնապես առեւտուր չէինք անում, օրվա մեջ մի քանի կտոր բան ծախեինք` էլի լավ էր, հիմա էլ բռնեցին ու փակեցին: Բա սա անելու բանա: Մի մարդու քմահաճույքի ու սեփական բիզնեսի զարգացման պատճառով»,- մեզ հետ զրույցում դժգոհեց վաճառականներից մեկը:

Ուշագրավ է, որ այս ֆոնին «Ունիվերմագ»-ում գեներալ Մանվելի որդիներից մեկն արդեն իսկ այս օրերին լոմբարդ է բացել: Այսինքն` ծաղկեցնում են «Ունիվերմակի» գործունեությունը, սակայն այդտեղ մարդկանց հոսքը սկսել է դադարել, քանի որ այդտեղ գները համեմատաբար թանկ են, իսկ քաղաքում այլ՝ առավել մատչելի խանութներ կան, այդ թվում «Հագուստի աշխարհը», որի խաթրին գեներալը չի ցանկանում կպնել, քանի որ այն, ըստ խոսակցությունների, պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին