Ծնվել է դերասանուհի Անի Խաչիկյանի և SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանի առաջնեկը: Այս մասին տեղեկանում ենք նրանց ֆեյսբուքյան էջերից:
«Տեսլան աչքերը բացեց, գույնը պարզ չէ, զարմացած աջ ու ձախ կնայեր, երևի կմտածեր` էս են կինո՞ն էր, որը ինչքան վախտ է երազիս կտենիմ։)»,– գրել է Հայկ Բարսեղյանը։
Նորաթուխ մայրիկն էլ կիսվել է իր զգացողությունների մասին.
«Ու ամեն ինչ գլխի վրա շուռ ա գալիս, դու չէ, դու նույնն ես, աշխարհն ա դառնում ուրիշ, ուրիշ տեղում ու այլ արժեքներով, ուրիշի մեջ ա տեղավորվում ու էտ ուրիշը էնքա՜ն հարազատ ա,միակ հարազատը... մաքուր... անբիծ...»։