▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու մեղքդ գցում ես նախորդի վրա, վաղը մյուսը մեղքը կբարդի քո վրա

Էս Հովիկը լրիվ իրեն ձեռ է առել, մտածում էր, առաջին օրերի նման մի քանի անգամ գլուխը կառավարության պատուհանից դուրս կգցի հարցերը կլուծվեն... չէ, չկա նման բան, եկել, նստել ես ու մի հատ էլ ուզում ես դու ձայնդ բարձրացնես, էլ ոնց կլիներ, խեղճ գյուղացին մի փոքր բարձրացրեց ձայնը, դու էլ չդիմացար ու սկսեցիր գողական խաղալ... Երեկվանից բոլորս ոգևորվել ենք, որ հայտնվել է մեկը, ով ձեր վարչապետի ներկայությամբ, ձեր վարչապետի հետ բարձր տոնով է խոսել, ձեր վարչապետն էլ չի դիմացել... սովորել եք գռփելուն, գողանալու ու մարդիկ չեն կանգնել ու ձեր երեսին ասել, թե դուք ով եք, այ դրա համար էլ չափներդ անցել եք ու ձեզ թույլ եք տալիս գյուղացու հետ արա-ով խոսել... Այսօր էլ նաիրիտ-ցիների հետ հանդիպեցիր ու էլի կտերի տոպրակը լցեցիր... այստեղ տերդ կհասներ ու կասեր, կտերի տոպրակ ես պատրաստել, որ ինչ անես... Հովիկը հաստատ մոռացել էր, թե որտեղ է գտնվում... հիմա էլ ինչ կա չկա հանգիստ բարդիր նախորդ վարչապետի վրա ու թող անցնի, գնա... ոչ ու էլի ոչ, եթե դու քեզ սուրբ ես ձևացնում, թե դու մեղք չունես նախորդների արած, չարած-ները վերցնել քո ուսերին ուրեմն բացահայտեք, թե ով է ավելի շատ սրիկա, թե չէ դու մեղդ գցում ես նախորդի վրա, վաղը մյուսը մեղքը կբարդի քո վրա. բա հետո... թե պետք է այսուհետ ձեր լեզվով, ձեր հետ խոսեն, որ հասկանաք, թե դուք ինչ կարգի սրիկա եք...

Արթուր Հայրապետյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին