▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու, այ տգետ չտես գեղցի, ռաբիզ ես, ռաբիզ...

Դու, այ տգետ չտես գեղցի, ռաբիզ ես, ռաբիզ...

 

Մութ ու ցուրտ տարիներին մի հարցազրույց եմ տեսել ռաբիզ Արամ Ասատրյանի հետ, որտեղ լրագրողը անսպասելի քաջ և ուղիղ հարց տվեց նրան.

- Արամ, չեք ամաչում ամբողջ երկիրը, սփյուռքը ռաբիզացնում եք, դուք չեք կռահում ձեր վնասակար ազդեցության մասին, ու դրա կործանարար հետևանքների:

Անկեղծ զարմացած Արամը պատասխանեց.

- Ինչու եք այդպես ասում. իմ հետ երգել են, ինձ գովերգել են, բազում լավ խոսք են ասել իմ մասին հեռուստատեսությամբ հայ արվեստի մեծերը, ուսուցիչները, արվեստագետները, դասականները: Իմ բոլոր երաժիշտները կոնսերվատորիա ավարտածներ են...

 

Սա այն ժամանակ էր, երբ հայերիս մշակութային գանձ Կոմիտասի քառյակը նվագում էր Սարալանջի կայարանում, ներկայումս Բաղրամյան եթե չեմ սխալվում, անգին ջութակների պատյանները գետին դրած մանրադրամ հավաքելու համար, իսկ ավելի բջոտները, սփյուռքահայության ու երկրաշարժի գծով, բախտի էին արժանացել Լոս Անջելեսում մուրացկանություն անելու, իսկ կանաչ դրամ բաժանողը Արամն էր, խեղճերի ծծկեր մայրը, գովեստի դիմաց, որվհետև նրա համերգներն արդեն անշլագով ընթանում էին ամերիկյան հայախիտ ռաբիզնոցներում, հարսանիքներն էլ բնականաբար ամեն շաբաթ, որտեղ գրդոն էին անում Արամիս հետ մեր դասականներն ու մեծերը, որոնք հետո պարտականության գիտակցումից, երախտագիտությունից, ու պարզապես մեղսակցության խայտառակությունից խուսափելու համար, ծպտուն անգամ չհանեցին երբ ռաբիզը հասավ ֆիլհարմոնիա, թափանցեց օպերայի շենք, ու բնականաբար ներկայումս հեռաուստատեսություն, ինչի վերջնական թիրախը հոգիներն են:

Արամը մեռավ, անցած լինի, հիշել եմ ցայտուն մի օրինակ որպես, որպեսզի տեսանելի նկարագրեմ մեր հասարակության ամբողջ կառույցը սիրելի ընթերցող, որտեղ մարդկային գործունեության ամեն ոլորտում, վերևում նկարագրածս կերպով մակաբուծել է մի ռաբիզ, որի շոշափուկների ներքո վխտում է նախկին պարտքերի ու մեղսակցության գիտակցումից կքած մի ամբոխ, որը հլու հնազանդ ծառայում է տզրուկին իր օրվա լափի համար, անընդհատ այն կորցնելու սարսափից ընկճված:

 

Բավական է որ գերիները մի օր միաձայն, ամբողջ երկրում, բոլոր վայրերում, միջավայրերում, իրենց ղեկավարներին ասեն. - դու, այ տգետ չտես գեղցի, ռաբիզ ես, ռաբիզ, ու մենք քեզ ոչինչ պարտք չենք, քո տեղն էլ կամ ախոռում է, կամ պարաշայի կողքին, երկրում ամեն ինչ կընկնի իր տեղը:

 

2014.05.05, Թուրեբերգ

 

Վահե Ավետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին