Մայիսի 6-ին, ժամը 12.40-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ՄԱՆ» մակնիշի 035 LT 61 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը պոկվել և շրջվել է երկու քաղաքացիների վրա:
1979 թ. ծնված Վ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1977 թ. ծնված Ս. Ա.-ն, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալաով համապատասխան բուժ. օգնություն` դուրս է գրվել:
Դժբախտ պատահար Երևանում. բեռնատար մեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. կա զոհ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet