▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիոն խմբի անդամներից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել. ԼՂՀ ՊՆ

 

 

 

 

 

 

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Քարվաճառի տարածքում դիվերսոն հարձակման վերաբերյալ։ «Ինչպես հաղորդվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի:


Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա: 

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ»,–ասվում է հաղորդագրությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին