▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիաները դիտավորյալ և պլանավորված բնույթ են կրում.Սեյրան Օհանյան

«Ադրբեջանի ղեկավարությունը հետապնդում է մեկ նպատակ՝ աննախադեպ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂՀ սահմանները: Ադրբեջանը շարունակում է գերռազմական քաղաքականությունը՝ հայերի նկատմամբ սեփական հանրության մեջ ատելություն սերմանելով: Շարունակվում է նաև մերժողական դիրքորոշումը ԼՂՀ բանակցային գործընթացում: Նախորդ տարվա ողջ ընթացքում հակառակորդն իրականացրել է և այս տարի էլ շարունակում է դիվերսիոն հետախուզական գործողություններն ու դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են և՛ դիտավորյալ, և՛ պլանավորված բնույթ ու նպատակ են հետապնդում շոշափել ինչպես մեր ուժերի պաշտպանության ամրությունը, այնպես էլ սրել առկա լարվածությունը: Ադրբեջանը վարում է նաև տեղեկատվական հակապայքար, որի  շրջանակներում պետական մակարդակով և բոլոր հարթակներում առաջ է մղվում հակահայկական քարոզչությունը՝ փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ: Նման գործելաոճը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- 2014թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին