▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվանագիտական սկանդալ. ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը հետ է կանչվել

 

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Ռումինական լրատվամիջոցները հաստատում են տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ` բացատրություններ տալու համար: Դեսպանին հետ կանչելու պատճառը նրա կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհարգալից և կողմնակալ հայտարարություններն են, որոնք բացահայտ հակասեմական և հոմոֆոբիական բնույթ են կրել:
Չնայած դեսպանը Ռումինիայի արտաքին գերատեսչության պահանջով ուշացումով հայ ժողովրդից հրապարակային ներողություն պարունակող պարզաբանում է հրապարակել, դիվանագիտական այս սկանդալը նոր զարգացում է ստացել:
Ինչպես հաղորդում է ռումինական «Աջերպրես» ազգային պետական գործակալությունը՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին հայտարարությամբ «խստորեն դատապարտել և քննադատել է ՀՀ-ում այդ երկրի դեսպան Սորին Վասիլեի հակասեմական և այլատյաց հայտարարությունները, ով շտապ կանչվել է Ռումինիայի ԱԳՆ` բացատրություններ տալու համար:
Արտաքին գերատեսչությունն արդեն իսկ հրահանգել է դեսպանին՝ հրապարակային ներողություն խնդրել, և ընդգծել է, որ խստորեն դատապարտում է «ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որը կնպաստի անհանդուրժողականության ու կարծրատիպերի տարածմանը»:
«Արտաքին գործերի նախարարությունը չի հանդուրժում և չի հանդուրժելու ռումինական դիվանագիտության ներկայացուցչի` անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, վարքագծի և հռետորաբանության որևէ շեղում, որը կարող է հանգեցնել արդի միջազգային հարաբերությունների, Ռումինիայի և այլ երկրների միջև երկկողմ հարաբերությունների արժեքների, կանոնների և հիմնարար սկզբունքների ոտնահարմանը կամ` որը խեղաթյուրում է ռումինական պետության դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ»,- ԱԳ նախարարության հայտարարությունը մեջբերում է ռումինական Adevarul պարբերականը:
Ռումինիայի Հակասեմականության դեմ պայքարի և մոնիթորինգի կենտրոնը կոչով դիմել է Ռումինիայի Նախագահին` շտապ կարգով միջոցառումներ ձեռնարկել Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի «հակասեմական և հոմոֆոբ» որակված հայտարարությունների վերաբերյալ:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Ռումինական լրատվամիջոցները հաստատում են տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ` բացատրություններ տալու համար: Դեսպանին հետ կանչելու պատճառը նրա կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհարգալից և կողմնակալ հայտարարություններն են, որոնք բացահայտ հակասեմական և հոմոֆոբիական բնույթ են կրել:Չնայած դեսպանը Ռումինիայի արտաքին գերատեսչության պահանջով ուշացումով հայ ժողովրդից հրապարակային ներողություն պարունակող պարզաբանում է հրապարակել, դիվանագիտական այս սկանդալը նոր զարգացում է ստացել:

Ինչպես հաղորդում է ռումինական «Աջերպրես» ազգային պետական գործակալությունը՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին հայտարարությամբ «խստորեն դատապարտել և քննադատել է ՀՀ-ում այդ երկրի դեսպան Սորին Վասիլեի հակասեմական և այլատյաց հայտարարությունները, ով շտապ կանչվել է Ռումինիայի ԱԳՆ` բացատրություններ տալու համար:Արտաքին գերատեսչությունն արդեն իսկ հրահանգել է դեսպանին՝ հրապարակային ներողություն խնդրել, և ընդգծել է, որ խստորեն դատապարտում է «ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որը կնպաստի անհանդուրժողականության ու կարծրատիպերի տարածմանը»: «Արտաքին գործերի նախարարությունը չի հանդուրժում և չի հանդուրժելու ռումինական դիվանագիտության ներկայացուցչի` անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, վարքագծի և հռետորաբանության որևէ շեղում, որը կարող է հանգեցնել արդի միջազգային հարաբերությունների, Ռումինիայի և այլ երկրների միջև երկկողմ հարաբերությունների արժեքների, կանոնների և հիմնարար սկզբունքների ոտնահարմանը կամ` որը խեղաթյուրում է ռումինական պետության դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ»,- ԱԳ նախարարության հայտարարությունը մեջբերում է ռումինական Adevarul պարբերականը:

Ռումինիայի Հակասեմականության դեմ պայքարի և մոնիթորինգի կենտրոնը կոչով դիմել է Ռումինիայի Նախագահին` շտապ կարգով միջոցառումներ ձեռնարկել Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի «հակասեմական և հոմոֆոբ» որակված հայտարարությունների վերաբերյալ:

Լուսանկարը` Արմենպրեսի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին