▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիսկոմֆորտի» մեջ է Յուրի Խաչատուրովը. «Հրապարակ»

«Մովսես Հակոբյանի նշանակումից «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հնարավոր է՝ նա իր պաշտոնին հրաժեշտ տա ավելի վաղ: Մեր տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանի՝ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ նշանակվելու և Հայաստան տեղափոխվելու պատճառով գեներալ-գնդապետը և նրա մերձավոր շրջապատը խուճապի մեջ են: Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարումը նախագահի հատուկ հրամանագրով երկարաձգվել է 2013թ. հուլիսի 30-ից մինչև 2017թ. մայիսի 1-ը: Այսքան վաղ Խաչատուրովը չէր սպասում իր փոխարինողի հայտնվելուն: Սա, ըստ էության, խոսում է նաև վերջինիս դիրքերի խարխլման մասին:

 

Գաղտնիք չէ, որ նրա և Պնախարար Սեյրան Օհանյանի հարաբերությունները լարված են, և Սեյրան Օհանյանը ԶՈՒ շտաբի պետի պաշտոնին մշտապես ցանկացել է տեսնել իր համար ընդունելի թեկնածուի: Ցայտնոտի մեջ են նաև գեներալ-գնդապետի թիմակիցները, որոնք թերևս կհեռանան նրա հետ միասին: Սակայն, այս ամենին զուգահեռ, պաշտպանության համակարգում այնքան էլ բարձր կարծիքի չեն Մոսիի մասին՝ որպես զինվորականի, և համարում են, որ այս տարբերակը նշանակում է «մրից ելնել, մրջուրն ընկնել»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին