Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Գարնան խոհերն ու տոները կյանքի ու ընտրության մասին են։ Նոր կյանքն իր դժվարություններով գալիս է մեզ հղկելու, խնդիրը տրվում է՝ հաղթահարելու, իսկ բարդությունը՝ մի նոր բան սովորեցնելու և ինքնակատարելագործվելու։ Ինքնակատարելագործվելն էլ հենց այս բառի պես երկար ու շարունակական մի բան է))) սկիզբ ունեցող ու ավարտ չենթադրող։
Էնպես որ հոգնելն անիմաստ է։ Կյանքից, դժվարությունից թե դիմացինի կողմից անհասկացված լինելն ու դրա պատճառով անընդհատ «տառապելն» էլ անիմաստ է. ինքնակատարելագործվելն է ( երկար բառ է ամեն դեպքում) իմաստալի և օգտակար։ Մեծ Պահքի 2- րդ կիրակին է՝ մեծ խորհրդով: Անհոգնել շաբաթ եմ մաղթում՝ նոր նվաճումներով ու հաղթանակներով»։
Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան