henaran.am-ը գրում է, որ Հայաստան ևս մեկ աղանդ է փորձում ներթափանցել, այս անգամ Ռուսաստանի Սոչի քաղաքից:
Այդ աղանդը իր առաջին հավաքը անցկացրել է Աբովյան քաղաքում, Աստծո Ժողովուրդ աղանդի շենքում: Պատահական չի ընտրված Աբովյան քաղաքը, քանի որ Ալիկ Կազարյանը ևս Աբովյանից է՝ Կամարիս գյուղից:
Այս մասին ասել է «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Այս աղանդը առավել հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում, լայն տարածում ունի տարբեր մարզերում: «Վիֆանիա» աղանդը բապտիստների ճյուղերից է:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում