▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

DHL Express-ի պատճառով կորցրինք 6400 եվրո արժողությամբ դեղամիջոցը, մեր հարազատի կյանքին վտանգ է սպառնում, իսկ ընկերությունը լռում է

«Մեր հարազատի կյանքին լուրջ վտանգ է սպառնում, կորցրած օրերն չեն կարող անհետևանք մնալ»,-Asekose.am-ի զրույցում նշում է Արմեն Դալլաքյանը, ով ավելի վաղ պատմել էր, թե ինչպես էր ընտանիքի անդամների հետ դեղամիջոցի փոխադրում պատվիրել DHL Express ընկերության միջոցով, սակայն դեղամիջոցը տեղ էր հասել ոչ միայն շատ ուշ, այլև՝ ոչ պիտանի:

«Մեր ընտանիքի բարեկամի՝ 76-ամյա Առաքելի համար Գերմանիայից օնկոլոգիայի համար նախատեսված հատուկ դեղամիջոց էինք պատվիրել, որն ամենաուշն ապրիլի 13-ին պետք է լիներ Հայաստանում, սակայն Գերմանիայից դեղամիջոցը հայտնվել էր ՌԴ-ում, ապա Անգլիայում, որից հետո էլ ուշացումով հայտնվել էր Վրաստանում: Բոլոր հարազատներով «Նիվոլումաբ» դեղամիջոցի համար վճարել էիք 6400 եվրո և 400 եվրո «շատ արագ» փոխադրման համար. սակայն փոխադրում կատարվել էր ոչ ճիշտ տարբերակով: Հայաստանում չվաճառվող այս դեղամիցոցը պետք է առաքվեր հատուկ սառցե տարրաների միջոցով, սակայն ենթադրում ենք, որ այդքան փոխադրումների ընթացքում այն չի պահվել սառնարանում ինչի հետևանքով էլ այլևս պիտանի չէր: Բժիշկը հրահանգել էր որևէ դեպքում այդ դեղամիջոցն արդեն չօգտագործել»,-ասաց ընտանիքի բարեկամը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում  DHL Express ընկերությունը հրաժարվում է պատասխանատվությունից կամ փոխհատուցումից, դիմել են ընկերության՝ տարբեր երկրներում գտնվող գրասենյակներ, սակայն հստակ պատասխան չկա.

«Հայաստանում գրասենյակը նշում է, որ իրենք ստացող կողմ են, պետք է դիմել Գերմանիայում գտնվող գրասենյակին:Այնտեղից էլ հստակ պատասխան չկա: Այս ամենի հետևանքով մեր հարազատի առողջությունը վտանգված է, ստացվում է, որ մենք կորցրինք 6400 եվրո, սակայն մատնված ենք անտարբերության և որևէ մեկը չի կարողանում փոխհատուցել մեր մնասը: Նույնիսկ չգիտենք, թե որ մարմնին պետք է դիմել այս խնդրին լուծում տալու համար»,-ասաց Արմենը:

Հավելենք, որ ավելի վաղ, երբ դեռ փոխադրումը տեղի չէր ունեցել, Asekose.am-ը կապվել էր DHL Express ընկերության հայաստանյան գրասենյակի հետ, սակայն նրանք նշել էին, որ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակից ելնելով ոչինչ չեն կարող անել:

Կարդացեք նաև՝ Մեր հարազատի կյանքի համար 6400 եվրո արժողությամբ անհրաժեշտ դեմամիջոցը DHL Express-ն առաքեց շատ ուշ. այն ալևս պիտանի չէր  

Կյանքի ու մահվան հարց է, ամեն օրը կարևոր է, իսկ դեղորայք փոխադրող ընկերությունը ժամկետներ չի նշում 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին