▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերժավայի Արկադին այնպիսի «նվերներ» է ստանում, որ արաբ շեյխերը կնախանձեին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, թե ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, այն պատգամավորներից է, «ում ստացած նվերներին նույնիսկ արաբ շեյխերը կարող են նախանձել»:


«Օրինակ՝ պատգամավորի 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա այդ տարի իբրեւ նվիրատվություն ստացել է 358 մլն 160 հազար դրամ, իսկ ահա 2014-ին՝ Համբարձումյանի ստացած «նվերը» կազմել է 783,5 մլն դրամ:


Արկադի Համբարձումյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2014–ին կազմել են մոտ 4 մլն դրամ: Ի դեմ, նրա պատգամավորական աշխատավարձը կազմում է 491 հազար դրամ: Բացի այդ՝ նա 2014–ին վարձակալության դիմաց ստացել է 3 մլն 200 հազար դրամ եկամուտ»:


Առավել մանրամասն՝ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին