▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դերժավայի Արկադի»-ն 1.2 միլիարդ նվեր է ստացել. «ՀԺ»

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը (առավել հայտնի «Դերժավայի Արկադի»անունով) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 106 մլն 200 հազար դրամով հողամաս է գնել, իսկ 6 մլն դրամով՝ Toyota Land Cruiser Prado 2.7 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա հանձնել է 732.2 մլն դրամ և 644.9 մլն դրամ փոխառություններ, որոնք հարկային տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1.6 մլրդ և 605 մլն դրամ:

 

Արկադի Համբարձումյանը նախորդ տարի հայտարարագրել է 5 մլն 236 հազար դրամ: Պատգամավորը 2015 թվականին եկամուտ է ստացել աշխատավարձից և նվիրատվությունից: Նրա աշխատավարձը կազմել է 6.7 մլն դրամ, իսկ նվեր է ստացել 1 մլրդ 250 մլն դրամ»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին