Երգիչ Գևորգ Հարությունյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» հեռուստամրցույթից, Կապանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է «Կապանի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար:
«Կապանի մշակութային կյանքում մեծ փոփոխությունների ակնկալիքով՝ մշակույթի կենտրոնի ղեկը վստահությամբ հանձնում եմ բոլորիդ սիրելի Գևորգ Հարությունյանին։ Կապանցիների պատիվը միջազգային հարթակներում բարձրացնող Գևորգին իր նոր աշխատանքում հաջողություն մաղթենք»,-այս առիթով գրել է Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում: