Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը մեկնաբանել է Արցախ այցելելու համար իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու՝ Ադրբեջանի որոշումը:
Նա Instagram-ի story հատվածում և թվիթերյան իր էջում գրել է.
«Միշտ հաճելի է արթնանալ և լավ նորություններ կարդալ: Եթե այդ ադրբեջանցի պաշտոնյաներն իմ նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարում Ինտերպոլի միջոցով, ձերբակալելու նպատակով, ապա պետք է պատրաստ լինեն պատասխան տալ այդ ամենի համար»:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:
Իր հայաստանյան այցի երկրորդ օրը Բիլզերյանն Արցախ է ժամանել ՀՀ ՊՆ ուղղաթիռով։ Արցախում նա այցելել է զինվորական հրաձգարան, նաև ոչ պաշտոնական հանդիպում ունեցել ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ:
Հիշեցնենք, որ հարցազրույցում Դեն Բիլզերյանը նշել է, որ որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասել է. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»:
Կարդացեք նաև՝ Բաքուն արձագանքել է Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցին
Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս. Դեն Բիլզերյան
Առաջին օրը՝ որպես Հայաստանի քաղաքացի. Դեն Բիլզերյանը լուսանկար է հրապարակել
Թթի օղի, զինվորական հագուստ. ինչ նոր լուսանկարներ է հրապարակել Արցախից Դեն Բիլզերյանի ընկերուհին
Ինչպես է Դեն Բիլզերյանը ՀՀ օրհներգի ներքո ստանում հայկական անձնագիր
Դեն Բիլզերյանն ու Քոչարյանի որդին՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում
Ինչպես է Դեն Բիլզերյանը սկուտեր վարում Սևանա լճում
Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհին ընթրում են Սամվել Ալեքսանյանի ռեստորանում
Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով. Արծրուն Հովհաննիսյան
Ինչպես է Դեն Բիլզերյանը տարբեր զինատեսակներից կրակում արցախյան հրաձգարանում