▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեն Բիլզերյանը 25 մլն դոլարով վաճառում է Լաս Վեգասի իր առանձնատունը

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը: Միլիոնատերն անշարժ գույքի համար պահանջում է 25 մլն դոլար, գրում է tmz.com-ը:

Առանձնատունն ունի 7 ննջասենյակ, 12 սանհանգույց, 16 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Տան հարմարություններն  այնքան տպավորիչ են, որ այն նկարագրվում է որպես «բացառիկ» անշարժ գույք:

«Անշարժ գույքի ոլորտում իմ 25 տարվա աշխատանքի ընթացքում ես երբեք նման բան չեմ տեսել: Տան շինարարության արժեքը 20 միլիոնից ավելի է: Այն ժամանակից ի վեր, երբ Դենը գնել է այն, նա միլիոններ է ներդրել՝  շինարարական նյութեր ներմուծելով ամբողջ աշխարհից», - ասել է Berkshire Hathaway Home Services Nevada Properties-ի ներկայացուցիչ Ֆրենկ Նապոլին:

Բիլզերյանը որոշել է վաճառել տունը, քանի որ անշարժ գույք է գնում Բալիում և Դուբայում: Ըստ ռիելթորի՝ Բիլզերյանը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ում մշտական բնակությունից:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին