ՌԴ ՆԳՆ-ն հաստատել է, որ մահացու հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը:
Գրում է Interfax-ն ու հիշեցնում, որ այսօր Մոսկվայում մահափորձ է իրականացվել Դեդ Հասանի վրա:
Հիշեցնենք, որ հայտնի քրեական հեղինակությունը վերջին տարիների արդեն երկրորդ անգամ է դառնում սպանության փորձի զոհ:
Ուսոյանի ուղղությամբ մի քանի փամփուշտներ են արձակվել Մոսկվայի կենտրոնում՝Պովարսկայա փողոցի ռեստորանի մոտ:
Ըստ ասեկոսեների, դիպուկահարը արձակել է զրահածակող փամփուշտներ: