▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեբեդ գետում հայտնաբերվել է ՃՏՊ-ի հետևանքով գետն ընկած երիտասարդի դին

Հունիսի 1-ին, ժամը 18.38-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շնող-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել մայիսի 15-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Դեբեդ գետն ընկած 1989 թ. ծնված Ա. Թ.-ի դին:

***

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածները հայտնվել էին գետում:

Դեբեդ գետի երկայնքով սկսվել էին գետում հայտնված ուղևորների՝ 1989 թ. ծնված Ա. Թ.-ի և 1983 թ. ծնված Ա. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Հրշեջ-փրկարարները Սանահինի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ գետում, հայտնաբերել էին Ա. Բ.-ի դին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին