▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե օֆշորը դու հիմի տես...«Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանն իր անցած «բեղմնավոր» ուղու բավականին դժվար փուլում է եւ ստիպված է բազում-բազմաթիվ խոչընդոտներ ոստնել: Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման ԵԱՀԿ-«ժհմիգյան» դարդ ու ցավի, կադրային «հողանցման», տնտեսության անէացման էս դառը օրերիը քիչ էին, ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայան էլ ասել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող ավտոմեքենաները ապօրինի են հարկվել, որից էլ ստացվել է բավականին կլորիկ գումար, ինչն անթույլատրելի է:

Կառավարության կուլիսներում ասում են. «Դե օֆշորը դու հիմի տես», նկատի ունենալով, թե ով է Վալովայայի անմիջական «շեֆը»: Այո, խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է, ում, ոմանց կարծիքով, «հակադարձեց» Հրանտ Բագրատյանը՝ ասելով, թե դիմելու է պարոն Պուտինին, որպեսզի ՀՀ նախկին վարչապետին «գործից հանի»:

Ասում են նաեւ, թե վերջին շրջանում Բագրատյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները բավականին ջերմ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին