«Դէ ցնծացեք, քաղաքական պոռնոաստղեր...», այսպես է արձագանքել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը լուրին, ըստ որի ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտաքին առևտուրը կրճատվել է ավելի քան 30%-ով:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արթուր Ղազինյանն ու, մասնավորապես, նշել հետևյալը.
«Պետական չինովնիկները հուսահատ փորձեր են անում հիմնավորել և պարզաբանել ակնհայտորեն ոչ մի կերպ չհիմնավորվող և պարզաբանման ոչ ենթակա մի երևույթ, որն մեր համար շատ կանխատեսելի ու բազմիցս զգուշացված էր ՀՀ ԵՏՄ անդամակցելու ճանապարհին: Փաստը մնում է փաստ, ՀՀ ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտաքին առևտուրը կրճատվել է ավելի քան 30%-ով: Սա այն պայմաններում, երբ այս նույն պաշտոնյաները մեկ տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում, Հայաստանը գրեթե վերածելով Վասյուկիի, ինչպես հայտնի ֆիլմում: Հետաքրքիր տրամաբանությամբ են առաջնորդվում մեր պաշտոնյաները. վիճակագրությունը մի իրավիճակում (երբ որ դրա արդյունքները շահեկան են իշխանության համար) համարում են անվիճարկելի փաստ, իսկ մեկ այլ իրավիճակում (երբ դա վիճարկում և մերժում է իշխանության ռազմավարական կուրսը) այն համարում են վիճարկելի, քանի որ կիրառվել է այլ : Բայց նրանք մոռանում են, որմեր գործարարները չեն հետևում ձեր վիճակագրական մեթոդոլոգիային, նրանք ամեն օր ականատեսն են իրենց բիզնեսի առևտրային ծավալների նվազման, կորուստների ավելացման և արտադրության ծավալների կտրուկ անկման ակնհայտ երևույթին, իսկ դա դուք, որքան էլ հրաման ունենաք արդարացնել ու հիմնավորել, միևնույն է, չեք կարողանալու: Հորդորում եմ Ձեզ անիմաստ ժամանակ մի վատնեք, ընդունեք ձեր որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության ձախողումը, խոսովանեք ձեր մեղքերը և ապաշխարհեք Հայ ժողովրդի առջև: Հայաստանը լաբորատորիա չէ, իսկ Հայ ժողովուդը` փորձարարության օբյեկտներ»: