▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը

Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:
Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր դիմել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը: Սակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել

Արծրուն Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին