galatv.am-ը գրում է.«Եթե հիշեք, ես երբեւէ որեւէ հարցում կանխագուշակումներ չեմ արել, ցանկությունների վերաբերյալ ասեմ, որ գործադիր իշխանությունն այն ոլորտն է, որը, ի տարբերություն Ազգային Ժողովի, դու պարտավոր ես կատարել այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին թիմին: Գործադիր իշխանությունը կարգապահ առումով ավելի պատասխանատու աշխատանք է»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ում անունը եւս շրջանառվում է որպես փոխվարչապետի հավանական թեկնածու: Ըստ էության, Դավիթ Հարությունյանը ոչ հերքել, ոչ հաստատել է, որ իր անունը եւս շրջանառվում է: Նա այդպես էլ չի նշել, թե ում կցանկանար տեսնել այդ պաշտոնում:
ԳԱԼԱ-ի հարցին, թե այնուամենայնիվ ինչու հանկարծակի Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, Դավիթ Հարությունյանը նշել է, թե ինքը կոռեկտ չի համարում խոսել Արմեն Գեւորգյանի հրաժարականի դրդապատճառների մասին, քանի որ դրա վերաբերյալ լավագույնս պարզաբանում կարող է ներկայացնել հենց ինքը` Արմեն Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի հարցին, թե Արմեն Գեւորգյանը քոչարյանական կադր է, Դավիթ Հարությունյանն իր հերթին հակադարձել է, թե ինչ է նշանակում այս կամ այն անձի կադր լինելը, հետո ավելացրել է. «Պարոն Քոչարյանը այս պահին քաղաքական դաշտում առկա չէ, եւ դրա համար ասել քաղաքականությունը կրող տերմինաբանություն կարծես թե ճիշտ չէ, իսկ այն, որ Արմեն Գեւորգյանը եւ Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը եւ ես բոլորս աշխատել ենք, երբ որ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ այո, աշխատել ենք մեկ թիմով»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում