«Այս տարվա հունվարից թոշակի տարիքի հասած դատախազները և դատավորները սեփական դիմումի համաձայն սկսեցին աշխատանքից մի քանի ամիս կամ մեկ տարի շուտ ազատվել և թոշակի անցնել։ Բանն այն Է, որ քսան և ավել տարվա ստաժ ունեցող դատախազները և դատավորները մրնչև 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու Է ընդհանուր հիմունքներով։
Պարզվում է՝ համակարգից շարունակվում են ազատումները բարձր թոշակի համար։ Օրերս սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել Է ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ-ում քննվող քրգործերի վարչության պետ Արթուր Գոյունյանը՝ հանուն բարձր թոշակի։ «ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում սեփական դիմումով իրենց պաշտոններից կազատվեն մի շարք տարածքային դատախազներ ևս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։