Չինաստանում ու նաև ամբողջ աշխարհում զգուշանում եմ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածումից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել ու , ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Asekose.am-ի տրամադրության տակ լուսանկարներ ու կադրեր են հայտնվել Շանհայից․ բազմամիլիոնանոց այս քաղաքում, վերջին տասնյոթ տարում առաջին անգամ, մետրոպոլիտենը դատարկ է, չնայած պաշտոնապաես այն աշխատում է։
Իսկ տեսանյութում երևում է , թե ինչպե՞ս են չինացիները նաև զվարճալի հնարամտությամբ փորձում պայքարել նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեմ․ նրանցից մեկը գլխին դրել է ջրի մեծ տարա, իսկ մյուսը հագել է այլմոլորակային տիկնիկի հագուստ։
Մետրոյում լուսանկարներն արել է Շանհայում իր մասնագիտությամբ` ճարտարապետ-դիզայներ, աշխատող, ՀՀ քաղաքացի Էմմանուել Ալեքսանյանը: