galatv.am-ը գրում է. Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը դատարան է ներկայացրել ձայնագրություններ, որոնց վերծանումները փաստաբանի կողմից հրապարակվել են ավելի վաղ՝ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Հետագայում, երբ հանրահայտ տեսանյութը ուղարկվել էր փորձաքննության, փորձագետներին հաջողվել էր ոչ միայն այդ տեսագրությունը վեր հանել, այլև պարզեցնել խոսակցությունները և վերծանման ձևով ներկայացնել քննության: Հայկ Ալումյանը մանրամասնել է. «Որ Սուրիկ Խաչատրյանն է հարվածներ հասցրել Ավետիք Բուդաղյանին մեքենայի մեջ, որտեղ որ իրենք փորձում են անօրինական զենքերը պահել, երբ որ դեպքի ժամանակ կանայք գոռում են «Տիգրան, մի կրակի», այսինքն ինքնապաշտպանություն չի: Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի կանայք գոռում են «Տիգրան, ինչի կրակեցիր», Տիգրան, թաղեմ բոյդ, մի կրակի»,- նշել է Բուդաղյանների փաստաբանը: Բայց, ըստ նրա, քանի որ այդ ձայնագրությունների վերծանումը մյուս կողմի փաստաբանի կողմից կասկածի տակ էր դրվել, ինքը դրանք ներկայացրել է դատարան, ավելին փորձագետն էլ ապացուցել է դրանց հավաստիությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում