▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ անվտանգության գնդապետի համազգեստ «կրելու» համար

Լրացավ խորհրդային շրջանի քաղբանտարկյալ, հրապարակախոս, հասարակական գործիչ Մերուժան Հովհաննիսյանի 75-ամյակը, ում համար, ինչպես ինքն է նշում, կարևորը աննախանձ ու անքեն ապրելն է:

Ինչ վերաբերում է բանտում անցկացրած տարիներին՝ նկատում է.

«1962 թվականին կազմավորվեց մեր հակասովետական խումբը, վարում էի հակասովետական ագիտացիա և պրոպագանդա: Առաջին անգամ դատապարտվել եմ 5 տարվա ազատազրկման, իսկ երկրորդ  անգամ՝ 14 և  այն պատճառաբանությամբ, իբր թե ես անվտանգության գնդապետի համազգեստ եմ կրել: Նման բան չկար, բայց պետք է կցեին գործին, որ հարակից հոդվածներով 14 տարի ազատազրկման դատապարտեին: Ինձ դատապարտել են օրենքի համաձայն, քանի որ հանցանք եմ գործել օրենքի և ոչ իմ առջև: Դատապարտեցին, բայց ինձ պարտված չեմ համարում, հպարտ եմ»:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե այսօր էլ ունենք քաղբանտարկյալներ, օրինակ՝ Շանթ Հարությունյանն ու ընկերները, նրանք է՞լ են հանցանք գործել.

«Ոչ, նրանց քայլը որևէ կապ չունի հանցավոր արաքի հետ: Նրանք սրտի թելադրանքով իրենց կամքն են արտահայտել.: Ինչո՞վ են խոչընդոտում պետության գոյությանը: Նրանք դեմ են իշխանությանը, իսկ իշխանությունն ի՞նչ է...անցողիկ երևույթ»,-ասաց նախկին քաղբանտարկյալը:

Դիտարկմանը, թե այդ  դեպքում, ի՞նչ անեն, համբերեն մինչև իշխանությունը փոխվի՞, Մերուժան Հովհաննիսյանը պատասխանեց.

«Եթե պետությունը խելացի լինի՝ կարգի հրավիրելու այլ ձևեր կան. ի՞նչ կարիք կա բռնության դիմել»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին