Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ իրեն վատ է զգացել.տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Լևոն Հայրապետյանը դատական նիստին մասնակցել է տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է ապօրինությունների մասին, այնուհետև ձեռքը դրել է սրտին` ասելով, որ վատ է զգում:
Դատարանը որոշել է ընդմիջում վերցնել մինչև օգոստոսի 15-ը:
Նշենք, որ այսօր դատարանում քննվում էր Լևոն Հայրապետյանի փաստաբանների` կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ իրեն վատ է զգացել.տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Լևոն Հայրապետյանը դատական նիստին մասնակցել է տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է ապօրինությունների մասին, այնուհետև ձեռքը դրել է սրտին և ասել է, որ իրեն վատ է զգում: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, դատարանը որոշել է ընդմիջում վերցնել մինչև օգոստոսի 15-ը:
Այսօր դատարանում քննվում էր Լ. Հայրապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: