Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված խորհրդաժողովը, որին հրավիրված էին մի շարք ոչ իշխանական կուսակցություններ, ՀԿ-ներ և այլն:
Այս մասին խոսել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ իրենք դեռ վաղուց ասել են այն ինչի մասին ԲՀԿ-ն երեկ խոսում էր: Նա նաև հավելեց, որ ԲՀԿ առաջնորդը կողմնորոշվելու կարիք ունի նախքան ելույթ ունենալը:
Մասնավորապես նա նշեց.
«Դա անհասկանալի է: Նո՞ր եք հիշել, որ այդ պատերազմը կարող է խոչընդոտել: Բա մինչև էտ ինչու էիք կողմ կառավարման մոդելը փոխելուն: Կամ ո՞վ ասեց, որ խորհրդարանական մոդելը թուլացնում է երկրի պաշտպանությունը: Մենք պետք է իմանանք, որ «Ա»-ն ասում ենք, «Բ»-ն էլ պետք է ասենք: Անորոշ է մնում, թե ի վերջո ինչ է պատրաստվում անել»:
Դեռ երեկվանից լսում ենք տարբեր կարծիքներ խորհրդաժողովի մասին: Կարծում եմ ` մի որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե որքանով էր էֆեկտիվ այս ձևաչափը: