▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցականները քեֆ են արել «Փարավոն»-ում. «Հրապարակ»

«Հայ հեղափոխական դաշնակցությունը, մեր տեղեկություններով, մայիսի 2-ին մեծ խնջույք է կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Ներկա են եղել միայն դաշնակցականներ՝ մոտ 700-800 հոգի։ Խնջույքը կազմակերպվել է մայիսյան հաղթանակների առթիվ։ ՀՅԴ-ական մեր աղբյուրը նշեց, որ այս անգամ միջոցառումն աննախադեպ էր մասնակիցների քանակով, հենց այդ պատճառով էլ ընտրել էին «Փարավոնը»։ Եվ եթե նախորդ տարիներին մայիսյան հաղթանակները նշում էին ամսվա վերջին, ապա այժմ որոշել են նշել ամսվա սկզբին, քանի որ ապրիլի 24-ի առթիվ արտերկրից լիքը հյուրեր կային։ Ասում են, թե դաշնակցականները կարգին քեֆ են արել, քոչարի էլ են պարել»։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին