Dare to Wear հագուստի բրենդը, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում, համախմբել է մարդկանց, ովքեր փորձում են տալ պատասխաններ հարցերին, թե որքանո՞վ եք կարևորում ազատությունը, ի՞նչ է ազատությունը ձեզ համար, որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ է ավարտվում այն:
Նորաոճ, համարձակ, գունեղ, տարբերվող հագուստ բոլոր նրանց համար, որոնք չեն ցանկանում ստվերում լինել, նրանց համար, որոնք կարևորում են հարմարավետությունը, յուրօրինակությունը և որակը: